Փարիզում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում այսօր պայքարի մեջ են մտել նաև 80 կգ քաշային կարգում հանդես եկող մարզիկները:
Հայաստանը ներկայացնող ըմբիշ Մաքսիմ Մանուկյանը եզրափակչում 5:0 հաշվով ջախջախեց բելառուս Ռադիկ Կուլիևին և իր կարիերայում առաջին անգամ հռչակվեց աշխարհի չեմպիոն:
29-ամյա հայ մարզիկը պայքարը սկսել էր 1/16 եզրափակչից և իր ճանապարհին լուրջ դիմադրության չէր արժանացել՝ 1/16 եզրափակչում հաղթելով 10:1 հաշվով, 1/8-ում՝ 8:4, 1/4-ում՝ 3:0, կիսաեզրափակչում՝ 7:0:
Հիշեցնենք, որ օգոստոսի 21-ին երրորդ անգամ աշխարհի չեմպիոն էր դարձել 98 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը: Մյուս հայ ըմբիշները չեն կարողացել մրցանակային տեղեր զբաղեցնել: