ԱԱ. Կարեն Ասլանյանը պարտվեց բրոզնե մեդալի համար գոտեմարտում (տեսանյութ)

22 Օգոստոսի 2017 21:45
ԱԱ. Կարեն Ասլանյանը պարտվեց բրոզնե մեդալի համար գոտեմարտում (տեսանյութ)

Փարիզում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում այսօր պայքարի մեջ մտան նաև 66 կգ քաշային կարգում հանդես եկող տղամարդիկ:

Այս քաշային կարգում Հայաստանը ներկայացնում էր Կարեն Ասլանյանը, որը պարտություն էր կրել քառորդ եզրափակչում, սակայն սփոփիչ գոտեմարտում ադրբեջանցի մարզիկին հաղթելու շնորհիվ, իրավունք էր ստացել պայքարելու բրոնզե մեդալի համար: Նրա մրցակցիը Ռուսաստանը ներակայացնող Արտյոմ Սուրկովն էր:

Ցավոք, Կարեն Ասլանյանը չկարողացավ առավելության հասնել Եվրոպայի չեմպիոնի նկատմամբ և պարտվեց 2:1 հաշվով:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: