ԱԱ. Կարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և կպայքարի բրոնզե մեդալի համար

22 Օգոստոսի 2017 17:58
ԱԱ. Կարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և կպայքարի բրոնզե մեդալի համար

Փարիզում ավարտվում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության երկրորդ մրցումային օրը: Հայաստանի հավաքականի 3 ներկայացուցիչ այսօր մտել էին պայքարի մեջ:

59 կգ քաշային կարգում Վազգեն Խաչատրյանը դուրս մնաց 1/8-րդ եզրափակչից՝ զրկվելով նաև մեդալների համար պայքարից: 80 կգ քաշային կարգում հանդես եկող Մաքսիմ Մանուկյանը հիանալի ելույթներ ունեցավ և երեկոյան կպայքարի ոսկե մեդալի համար:

66 կգ քաշային կարգում մեր երկիրը ներկայացնում է Կարեն Ասլանյանը, ով դուրս էր մնացել պայքարից 1/4-րդ եզրափակչից և սփոփիչ գոտեմարտում մասնակցելու իրավունք էր ստացել: Մեր ըմբիշը սփոփիչ գոտեմարտում տուշեով հաղթանակ տարավ ադրբեջանցի Մամմադովի նկատմամբ: Ասլանյանը երեկոյան կպայքարի բրոնզե մեդալի համար, որտեղ կմրցի ռուսաստանցի Արտյոմ Սուրկովի հետ:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: