Փարիզում շարունակում է ընթանալ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը:
80 կգ քաշային կարգում հիանալի է հանդես գալիս մեր ընտրանու ըմբիշ Մաքսիմ Մանուկյանը: Կիսաեզրափակչում մեր հայրենակիցը մրցում էր Վրաստանը ներկայացնող Դոտունաշվիլիի հետ: Մանուկյանը հիասքանչ գոտեմարտ անցկացրեց՝ հաղթանակ տոնելով 7:0 հաշվով: Այսպիսով, երեկոյան մեր ըմբիշը կպայքարի ոսկե մեդալի համար:
Հիշեցնենք, որ այսօր գորգ էին դուրս եկել նաև 66 կգ քաշային կարգում հանդես եկող Կարեն Ասլանյանը և 59 կգ քաշային Վազգեն Խաչատրյանը, որոնք, համապատասխանաբար, դուրս մնացին պայքարից 1/4-րդ և 1/8-րդ եզրափակիչներից: