Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականն այս գիշեր Տամպերեից վերադարձել է Երևան: Հավաքականի ավագ մարզիչ Արմեն Բաբալարյանը ՀԱՕԿ լրատվական ծառայության հետ զրույցում խոսել է պատանեկան և երիտասարդական հավաքականների ու աշխարհի երտասարդական առաջնության մասին:
«Մեր մասնակցությունն աշխարհի առաջնությանը համարում եմ բավարար, թեև ավելի շատ սպասելիքներ ունեինք ու ավելին կարող էինք անել: Մալխաս Ամոյանը պետք է ոսկե մեդալ նվաճեր, սակայն եզրափակիչ գոտեմարտում մրցավարները վերջին 15 վայրկյաններին հաղթանակը նվիրեցին իրանցի ըմբիշին: Այդպես ասում եմ, որովհետև իրանցին աշխարհի չեմպիոն դարձավ՝ տեխնիկական ոչ մի հնարք չկատարելով: Եզրափակչի ճանապարհին Ամոյանն ավելի ուժեղներին՝ ադրբեջանցուն, թուրքին, ուկրաինացուն, մոլդովացուն՝ Եվրոպայի մրցանակակիրներին ու չեմպիոններին էր հաղթել, սակայն եզրափակչում կատարվեց այն, ինչ ասացի:
Ամեն դեպքում հիասթափություն չկա, աշխատելու ենք նաև մեր սխալների վրա և շարունակելու ենք պայքարել: Մյուս տղաներն էլ ընդհանուր առմամբ վատ չաշխատեցին, պայքարեցին իրենց հնարավորությունների սահմաններում: Սպասելիք կար 55 կգ քաշային Տիգրան Մինասյանից և Հրաչյա Պողոսյանից (60 կգ), ովքեր, սակայն, պարտվեցին հավասար միավորներով:
Մեր տղաները, ինչպես ասել եմ, առաջին տարին է, որ պատանեկանից տեղափոխվել են երիտասարդական հավաքական: Իսկ այստեղ Եվրոպայի և աշխարհի առաջնություններն ավելի կոշտ են ու մրցումային ժամանակն ավելի երկար: Հույս ունեմ, որ հաջորդ տարի ավելի լավ հանդես կգանք», - ասել է