Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրում Հայաստանը երեք ըմբիշ ունի

06 Օգոստոսի 2017 12:56
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրում Հայաստանը երեք ըմբիշ ունի

Ֆինլանդիայի Տամպերե քաղաքում ընթացող ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնության վերջին օրն է: Այս մասին հաղորդում է ՀԱՕԿ լրատվական ծառայությունը: 

Հայաստանի հավաքականից այսօր գորգ կմտնի հունահռոմեական ոճի երեք ըմբիշ:

Տիգրան Մինասյանը (55 կգ քաշային կարգ) մեկնարկային գոտեմարտում կմրցի Ֆինլանդիայի ներկայացուցիչ Մատիաս Պոուտանենի հետ: Մալխաս Ամոյանի (66 կգ) առաջին մրցակիցը մոլդովացի Վալենտին Պետիչն է, իսկ գերծանր քաշային Դավիթ Օվասապյանը կսկսի գերմանացի Ֆրանց Ռիխտերի հետ գոտեմարտով:

Մեր երեք ըմբիշներն էլ կմեկնարկեն որակավորման փուլից:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: