ԵԱ. Հայաստանի երեք ըմբիշներ կգոտեմարտեն բրոնզե մեդալի համար

29 Հուլիսի 2017 18:55
ԵԱ. Հայաստանի երեք ըմբիշներ կգոտեմարտեն բրոնզե մեդալի համար

Սարաևոյում մեկնարկել է հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Երեկ մրցագորգ մտած Հայաստանի հինգ ըմբիշներից երեքն այսօր երեկոյան գոտեմարտելու են բրոնզե մեդալի համար: 50 կգ քաշային Հայկ Ասատրյանի մրցակիցը հունգարացի Դավիդ Կեչկեմետին է: 58 կգ քաշային կարգում Աշոտ Կիրակոսյանը գոտեմարտելու է ադրբեջանցի Հասան Մամմադլիի հետ, իսկ Սարգիս Թադեւոսյանը (69 կգ) բրոնզը վիճարկելու է շվեդ Ռասմուս Աստրյոմի հետ պայքարում:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: