Ռոման Ամոյանը ավարտում է մարզական կարիերան

26 Հունվարի 2017 17:01
Ռոման Ամոյանը ավարտում է մարզական կարիերան

Հայաստանի հունահռոմեաական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Ռոման Ամոյանը որոշել է ավարտել մարզական կարիերան: Այս մասին հաղորդում է Արմենպրեսը:

Մամուլի ասուլիսի ընթացքում Ամոյանը նշել է, որ այս որոշումը իրենց հեշտ չի տրվել, սակայն կարծում է, որ հիմա ճիշտ ժամանակն էր կարիերան ավարտելու համար. «Շատ դժվար եմ այս որոշումն ընդունել: Շատ եմ մտածել այս մասին: Պրոֆեսիոնալ մարզիկի կյանքում գալիս է մի պահ, որ պետք է թողնել մեծ սպորտը: Լինում են պահեր, երբ օրգանիզմդ չի ենթարկվում: Ինձ միշտ հաջողվում էր հաղթանակներ տոնել, բայց հիմա չի ստացվում, և հիմա ճիշտ ժամանակն է, որպեսզի թողնեմ մեծ սպորտը»,- նշել է 33-ամյա մարզիկը:

Ռոման Ամոյանը Եվրոպայի կրկնակի չեմպիոն է, Աշխարհի փոխչեմպիոն և 2008 թվականի Պեկինի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: