ՀԱՕԿ-ը կհամակարգի ըմբշամարտի ֆեդերացիայի աշխատանքները

17 Մայիսի 2017 17:22
ՀԱՕԿ-ը կհամակարգի ըմբշամարտի ֆեդերացիայի աշխատանքները

ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանն այսօր հանդիպել է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի անդամների հետ և քննարկել ֆեդերացիայի հետագա գործունեության ծրագրերը: Ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահի հրաժարականից հետո ֆեդերացիայի աշխատանքները համակարգելու է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն:

«ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի ֆինանսական աջակցությունը հնարավորություն կտա պահպանելու ֆեդերացիայի բնականոն աշխատանքը՝ ապահովելով մեր մարզիկների ուսումնամարզական հավաքների անցկացումը, նրանց մասնակցությունը միջազգային մրցաշարերին, Եվրոպայի և աշխարհի առաջնություններին:

Մենք իրավունք չունենք ուշադրությունից դուրս թողնել այս մարզաձևը, ու այն մշտապես գտնվելու է սպորտի ոլորտի ղեկավարության տեսադաշտում: Վստահ եմ՝ հայ ըմբիշները մեզ դեռ կուրախացնեն ամենահեղինակավոր մրցագորգերում տարած հաղթանակներով և ամենաբարձր հարգի մեդալներով»,- Հրաչյա Ռոստոմյանի խոսքերն է փոխանցում ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: