Ըմբշամարտի ԵԱ. Չալյանն ու Մանուկյանը քառորդ եզրափակչում են

07 Մայիսի 2017 14:35
Ըմբշամարտի ԵԱ. Չալյանն ու Մանուկյանը քառորդ եզրափակչում են

Սերբիայի Նովի Սադ քաղաքում շարունակվում է հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը:

Մինչև 80 կգ քաշային կարգում Սարգիս Քոչարյանը 1/8 եզրափակչում 1-2 հաշվով պարտվեց Դմիտրո Պիշկովին(Ուկրաինա): Եթե, ուկրաինացին հասնի եզրափակիչ, ապա Քոչարյանը կկարողանա շարունակել պայքարը բրոնզե մեդալի:

Մինչև 75 կգ քաշային Կարապետ Չալյանը 1/8 եզրափակչում 2-1 հաշվով հաղթեց Էմրե Քուշին(Թուրքիա): Քառորդ եզրափակչում Չալյանը կգոտեմարտի Տոմաշ Լորինցի(Հունգարիա) հետ:

Մինչև 85 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը 1/8 եզրափակչում 2-0 հաշվով հաղթեց Դեյան Ֆրանկյովիչին(Սերբիա): Քառորդ եզրափակչում կհանդիպի Ռամսին Ազիզսիրին(Գերմանիա):


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: