Ըմբշամարտի ԵԱ. Մրցումային վերջին օրը գորգ կմտնի Հայաստանի չորս ներկայացուցիչ

07 Մայիսի 2017 11:52
Ըմբշամարտի ԵԱ. Մրցումային վերջին օրը գորգ կմտնի Հայաստանի չորս ներկայացուցիչ

Սերբիայի Նովի Սադ քաղաքում շարունակվում է հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Այսօր` մրցումային վերջին օրը գորգ կմտնեն 71 կգ, 75 կգ, 80 կգ և 85 կգ քաշային կարգերի ըմբիշները: Այս մասին հաղորդում է ՀԱՕԿ լրատվական ծառայությունը:

Հայաստանը կներկայացնեն Ռաֆայել Ալեքսանյանը (71 կգ), Կարապետ Չալյանը (75 կգ), Սարգիս Քոչարյանը (80 կգ) և Մաքսիմ Մանուկյանը (85 կգ):

Ալեքսանյանը, Չալյանը և Մանուկյանը պայքարը կսկսեն որակավորման փուլից, որտեղ նրանց մրցակիցները կլինեն, համապատասխանաբար, Մուրատ Դագը (Թուրքիա), Վիկտոր Նեմեսը (Սերբիա) և Ռոբերտի Կոբլիաշվիլին (Վրաստան): Իսկ Քոչարյանը կմեկնարկի 1/8 եզրափակչից` Դմիտրո Պիշկովի (Ուկրաինա) հետ գոտեմարտով:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: