Ըմբշամարտի Եվրոպայի առաջնություն. Արթուր Ալեքսանյանը կպայքարի բրոնզե մեդալի համար

06 Մայիսի 2017 16:23
Ըմբշամարտի Եվրոպայի առաջնություն. Արթուր Ալեքսանյանը կպայքարի բրոնզե մեդալի համար

Սերբիայի Նովի Սադ քաղաքում ընթացքող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 98 կգ քաշային կարգում Արթուր Ալեքսանյանը կպայքարի բրոնզե մեդալի համար:

ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը հաղորդում է, որ քառորդ եզրափակչում Ալեքսանյանի մրցակից Ֆելիքս Բալդաուֆը (Նորվեգիա) անցավ եզրափակիչ, արդյունքում Արթուրը սփոփիչ գոտեմարտ անցկացրեց և հաղթեց Արթուր Օմարովին (Չեխիա): Ալեքսանյանը 3-րդ տեղի համար կմրցի Դմիտրի Տիմչենկոյի հետ (Ուկրաինա):

130 քաշային Վաչիկ Եղիազարյանին քառորդ եզրափակչում հաղթած Բալինտ Լամը (Հունգարիա) դուրս եկավ եզրափակիչ և հայ ըմբիշը սփոփիչ գոտեմարտի հնարավորություն ստացավ: Սակայն, Եղիազարյանը պարտվեց Վիտալի Շչուրին (Ռուսաստան) ու դուրս մնաց հետագա պայքարից:

59 կգ Գևորգ Ղարիբյանն ու 66 կգ Կարեն Ասլանյանը սփոփիչ գոտեմարտերի հնարավորություն չունեցան, քանի որ նրանց հաղթած ըմբիշները չհասան եզրափակիչ:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: