Ըմբշամարտի Եվրոպայի առաջնություն. Արթուր Ալեքսանյանը պարտություն կրեց

06 Մայիսի 2017 15:04
Ըմբշամարտի Եվրոպայի առաջնություն. Արթուր Ալեքսանյանը պարտություն կրեց

Այսօր վաղ առավոտից Սերբիայի Նովի Սադ քաղաքում կայանում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: 

98 կգ քաշային կարգում, քառորդ եզրափակչում Արթուր Ալեքսանյանը զիջեց Նորվեգիայի ներկայացուցիչ Ֆելիքս Բալդաուֆին:Վերջինս եթե հասնի եզրափակիչ, ապա մեր ըմբիշը կարող է պայքարել բրոնզե մեդալի համար:

Նշենք, որ մինչ այդ օլիմպիական չեմպիոնը 1/16 եզրափակչում հաղթել էր լիտվացի ըմբիշին, իսկ 1/8-ում՝ 5:1 հաշվով ջախջախիչ հաղթանակ տարել սերբ Միխայիլ Կաջայայի նկատմամբ:

Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնությանը Արթուր Ալեքսանյանի մասնակցությունը հաստատվեց միայն վերջին օրերին, քանի որ նա մարզման ժամանակ ծնկի վնասվածք էր ստացել:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: