Հունահռոմեական ոճի ըմբիշները մեկնել են Եվրոպայի առաջնության

04 Մայիսի 2017 14:06
Հունահռոմեական ոճի ըմբիշները մեկնել են Եվրոպայի առաջնության

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը մեկնում է Եվրոպայի առաջնությանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հունահռոմեականները ավարտել են հավաքը Բելառուսում և մեկնում են Սերբիա: Հայ ըմբիշները պայքարը կսկսեն մայիսի 6-ին:

Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն` Գևորգ Ղարիբյանը (59 կգ), Կարեն Ասլանյանը (66 կգ), Ռաֆայել Ալեքսանյանը (71 կգ), Կարապետ Չալյանը (75 կգ), Սարգիս Քոչարյանը (80 կգ), Մաքսիմ Մանուկյանը (85 կգ) և Արթուր Ալեքսանյանը (98կգ):

Եվրոպայի առաջնությունն այս տարի անցկացվում է Սերբիայի Նովի Սադ քաղաքում:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: