Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը շարունակում է պատրաստվել Եվրոպայի առաջնությանը

27 Ապրիլի 2017 15:51
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը շարունակում է պատրաստվել Եվրոպայի առաջնությանը

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը, պատրաստվելով մայիսի 5-7-ը Սերբիայի Նովի Սադ քաղաքում կայանալիք Եվրոպայի առաջնությանը, շարունակում է ուսումնամարզական հավաքը Ստայկիում (Բելառուս): Այս մասին հայտնում է ՀԱՕԿ լրատվական ծառայությունը:

Աշխարհամասի գլխավոր ստուգատեսին մասնակցելու համար հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը թիմի կազմում ընդգրկել է Գեւորգ Ղարիբյանին (59 կգ քաշային կարգ), Կարեն Ասլանյանին (66 կգ), Ռաֆայել Ալեքսանյանին (71 կգ), Կարապետ Չալյանին (75 կգ), Սարգիս Քոչարյանին (80 կգ) և Մաքսիմ Մանուկյանին (85 կգ):

Թիմի հետ մարզվում են նաեւ Արթուր Ալեքսանյանը (98կգ), Արսեն Ջուլֆալակյանը (75կգ), Վարշամ Բորանյանը (71կգ), Արթուր Շահինյանը (85կգ): Ջուլֆալակյանն ու Բորանյանը մարզչական շտաբի որոշմամբ հանդես չեն գալու Եվրոպայի առաջնությունում, իսկ օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի մասնակցությունը հարցականի տակ է եւ վերջնականապես պարզ կդառնա մոտ օրերս։ Ալեքսանյանը մարզումների ժամանակ վնասել էր ծունկը։

Աղբյուրը տեղեկացնում է նաև, որ Եվրոպայի առաջնության մրցավարական կազմում ընդգրկված է Հայաստանի մեկ ներկայացուցիչ՝ միջազգային բարձր կարգի մրցավար Ավետիք Վարդանյանը:

Լուսանկարը՝ armnoc.am-ի


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: