Եթե ինձ մնար կմասնակցեի եզրափակչին, բայց մարզիչներն ու բժիշկները չթույլատրեցին. Արթուր Ալեքսանյան

19 Սեպտեմբերի 2019 23:46
Եթե ինձ մնար կմասնակցեի եզրափակչին, բայց մարզիչներն ու բժիշկները չթույլատրեցին. Արթուր Ալեքսանյան

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի եռակի, Եվրոպայի քառակի և օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը Ղազախստանում կայացած ԱԱ-ից վերադառնալուց հետո խոսել է իր մրցելույթների, վնասվածքի և առաջիկա անելիքների մասին։

«Ճիշտն ասած՝ մի քիչ հիասթափված եմ։ Շատ լավ մարզավիճակում էի։ Աշխարհի նախորդ առաջնություններում, որտեղ հաղթել եմ, այսքան լավ չեմ զգացել ինձ։ Բոլորն են տեսել, որ հաղթել եմ իմ հիմնական մրցակիցներին։ Թուրք ըմբիշի հետ գոտեմարտելիս վնասվածք ստացա։ Դրանից հետո անցկացրել եմ ևս երկու գոտեմարտ։ Կիսաեզրափակչում վնասվածքը կրկնվեց և հաջորդ օրը չկարողացա շարունակել մրցելույթս։ Եզրափակիչ գոտեմարտից կես ժամ առաջ դեռ ցանկանում էի գոտեմարտել։ Այնտեղ կային բժիշկներ, որոնք ներարկումներ արեցին, սակայն ցավն ընդհանրապես չթուլացավ։ Եթե ինձ մնար, կմասնակցեի՝ թեկուզ այդ վիճակում։ Մարզիչներս ու բժիշկները որոշեցին, որ չեմ մասնակցելու, քանի որ վտանգ կար, որ վնասվածքն ավելի կխորացնեի։ Իմ առաջին նպատակն օլիմպիական վարկանիշ ձեռք բերելն էր։ Այժմ բուժզննում կանցնեմ, կապաքինվեմ և լիարժեք կնախապատրաստվեմ Տոկիո-2020-ին»,- Ալեքսանյանի խոսքերն է մեջբերում ՀԱՕԿ լրատվականը:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: