Ըմբշամարտի ԱԱ. Արթուր Ալեքսանյանը վնասվածքի պատճառով չի մասնակցի եզրափակչին

16 Սեպտեմբերի 2019 17:40
Ըմբշամարտի ԱԱ. Արթուր Ալեքսանյանը վնասվածքի պատճառով չի մասնակցի եզրափակչին

Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր, աշխարհի եռակի ու Եվրոպայի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ) վնասվածքի պատճառով չի մասնակցի Ղազախստանում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության եզրափակիչին, որտեղ պետք է մրցեր ռուս Մուսա Եվլոեւի հետ: Այս մասին հայտնում է Հայաստանի օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը:

Սեպտեմբերի 16-ին գյումրեցի ըմբիշը 1/8 եզրափակիչում ստացել էր կողոսկրի կոտրվածք, որի հետևանքով չի կարող պայքարել աշխարհի չեմպիոնի կոչման համար:

Ալեքսանյանը նախօրեին պայքարը սկսել էր որակավորման փուլից և հաղթել էր բելառուս Ալեքսանդր Հրաբովիկին (5:0), ֆինն Մատի Էլիասին (10:0), թուրք Չենկ Իլդեմին (4:2), իրանցի Աբդուլա Սարավիին (4:3) ու վրացի Գիորգի Մելիային (3:1):


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: