Ըմբշամարտի ԱԱ. հայտնի են Գևորգ Ղարիբյանի և Կարապետ Չալյանի մրցակիցները

15 Սեպտեմբերի 2019 16:00
Ըմբշամարտի ԱԱ. հայտնի են Գևորգ Ղարիբյանի և Կարապետ Չալյանի մրցակիցները

Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում շարունակվում է ըմբշամարտի աշխարհի առաջնությունը։

Սեպտեմբերի 16-ին պայքարի դուրս կգան 60, 77 և 130 կգ քաշային ըմբիշները։ Հայաստանը ներկայացուցիչ ունի 60 և 77 կգ քաշային կարգերում։ Այս մասին հաղորդում է ՀԱՕԿ լրատվականը:

60 կգ քաշային կարգում Գևորգ Ղարիբյանը պայքարը կսկսի 1/16 եզրափակչից, որտեղ նրա մրցակիցը կլինի Ուզբեկստանի ներկայացուցիչ Էլմուրադ Թասմուրադովը։

77 կգ քաշային կարգում Կարապետ Չալյանը պայքարը կսկսի 1/16 եզրափակչից՝ գոտեմարտելով ճանպոնացի Շոհեյի Յաբիկույի հետ։

Հիշեցնենք, որ 130 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացուցիչ չունի։


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: