Ըմբշամարտի ԱԱ. Արթուր Ալեքսանյանը կիսաեզրափակչի ուղեգիր նվաճեց

15 Սեպտեմբերի 2019 13:28
Ըմբշամարտի ԱԱ. Արթուր Ալեքսանյանը կիսաեզրափակչի ուղեգիր նվաճեց

Ղազախստանի մայրաքաղաք Նուրսուլթանում շարունակում է ընթանալ ըմբշամարտի աշխարհի առաջնությունը:

Մինչև 97 կգ քաշային կարգի հունահռոմեական ոճում Արթուր Ալեքսանյանը քառորդ եզրափակչում փոքր-ինչ դժվարությամբ 4:3 հաշվով հաղթեց իրանցի Մոհամադադի Սարավիին ու դուրս եկավ կիսաեզրափակիչ:

Հավելենք, որ այսօր բացի Ալեքսանյանից պայքարի մեջ էին մտել նաև Արթուր Շահինյանը և Կարեն Ասլանյանը, սակայն վեջիններս ժամանակից շուտ պարտություններ կրեցին:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: