Ըմբշամարտի ԱԱ. Ամոյանն ու Մանուկյանը դուրս եկան 1/8 եզրափակիչ, իսկ Գալստյանը՝ քառորդ եզրափակիչ

14 Սեպտեմբերի 2019 11:12
Ըմբշամարտի ԱԱ. Ամոյանն ու Մանուկյանը դուրս եկան 1/8 եզրափակիչ, իսկ Գալստյանը՝ քառորդ եզրափակիչ

Ղազախստանի մայրաքաղաք Նուրսուլթանում այսօր մեկնարկել է ըմբշամարտի աշխարհի առաջնությունը:

Մեկնարկային օրը պայքարի մեջ են մտել Հայաստանը ներկայացնող հունահռոմեական ոճի 4 ըմբշամարտիկ:

Մինչև 63 կգ քաշային կարգում Սլավիկ Գալստյանը 1/8 եզրափակչում 16:7 հաշվով ջախջախեց ադրբեջանցի Էլման Մուխտարովին ու դուրս եկավ քառորդ եզրափակիչ:

Մինչև 72 կգ քաշային կարգում Մալխաս Ամոյանը, ով առաջին անգամ է մասնակցում մեծահասկաների առաջնությանը, վստահ հաղթանակ տոնեց սերբ մրցակցի նկատմամբ ու դուրս եկավ 1/8 եզրափակիչ:

Մինչև 82 կգ քաշային կարգում Մաքսիմ Մանուկյանն առանց խնդիրների հաղթահարեց Ղրղզստանի ներկայացուցչի արգելքը և դուրս եկավ հաջորդ փուլ:

Ցավոք, մեկնարկում ունեցանք նաև մեկ պարտություն: 55 կգ քաշային կարգում Նորայր Հախոյանը զիջեց ճապոնացի ըմբիշին:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: