Էդուրադ Սահակյանը` հունահռոմեական ոճի ըմբշամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար

02 Սեպտեմբերի 2019 15:28
Էդուրադ Սահակյանը` հունահռոմեական ոճի ըմբշամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար է նշանակվել Էդուարդ Սահակյանը։ 

Սամվել Գևորգյանը կշարունակի աշխատել՝ որպես հավաքականի 2-րդ մարզիչ, իսկ Գևորգ Ալեքսյանյանը՝ որպես մարզիչ:

Վաղը՝ սեպտեմբերի 3ին, ժամը 11:15-ին հունահռոմեկան ոճի ըմբշամարտի հավաքականի մարզիչները կհայտարարեն Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում կայանալիք ըմբշամարտի աշխարհի առաջնությանը մեկնող հավաքականի կազմը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հրաժարական էր տվել Լևոն Ջուլֆալակյանը։


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: