Ես հավաքականից նեղացած չեմ հեռանում, բայց Աստված վերևում է և ամեն ինչ տեսնում է. Ջուլֆալակյան

27 Օգոստոսի 2019 17:45
Ես հավաքականից նեղացած չեմ հեռանում, բայց Աստված վերևում է և ամեն ինչ տեսնում է. Ջուլֆալակյան

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը 20 տարի թիմը գլխավորելուց հետո հրաժարական է տվել:

Փորձառու մասնագետը խոսել է իր որոշման պատճառների մասին:

«Հասունացել է պահը։ Ոչինչ պատահական չի լինում: Ես հրաժարական եմ տալիս մի քանի պատճառով։ Նախապես նշեմ, որ հավաքականը գլխավորել եմ մեծ սիրով նվիրումով: Բոլորը ծանոթ են մեր հաջողություններին ու մեդալների քանակին: Աշխատանքային տարիների ընթացքում խնդիր չեմ ունեցել ոչ ՀԱՕԿ-ի, ոչ սպորտի նախարարության, ոչ էլ ֆեդերացիայի ղեկավարության հետ: Այս երեք կառույցների ղեկավարներին էլ հաճելի չէր իմ հրաժարականի լուրը։ Ոչ մեկ կողմ չէր, բայց իմ որոշումը անբեկանելի է։ Անձամբ խոսել եմ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ՝ ներկայացրել եմ իրավիճակը՝ մանրամասն։ Զրույցից հետո նա ևս ընդունեց իմ որոշումը։ Պատճառը վերջին ամիսների ընթացքում թիմում սկսված խմորումներն ու տարաձայանություններն են, որոշ մարզիկներ ցանկանում են, որ հավաքականի գլխավոր մարզիչը աշխատի իրենց թելադրանքով, որ ուզումնամարզական հավաքների ծրագիրը կազմվի իրենց ցանկությամբ: Եթե մարզիկները բաժանվում են երկու ճամբարի, հավաքականը կորցնում է իր ուժը և համախմբվածությունը։ Իմ բնավորության տեր անձնավորությունը չի կարող նման հավաքականի հետ շարունակել աշխատանքը:

«Ես հավաքականից նեղացած չեմ հեռանում։ Նեղացած եմ որոշ մարդկանցից՝ իրենց պահվածքի համար։ Բայց Աստված վերևում է և ամեն ինչ տեսնում է։ Բոլորը կստանան իրենց արժանին։ Ես բավարարված եմ հեռանում։ Նվիրվել եմ իմ աշխատանքին ամբողջովին և չեմ ափսոսում։ Չի բացառվում, որ մի օր նորից կվերադառնամ»,- Ջուլֆալակյանի խոսքերն է մեջբերում ՀԱՕԿ լրատվականը։


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: