Լևոն Ջուլֆալակյանը հրաժարական է տվել

27 Օգոստոսի 2019 13:08
Լևոն Ջուլֆալակյանը հրաժարական է տվել

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը հրաժարական է տվել: 

Այս մասին նա հայտարարել է օգոստոսի 27-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

Լևոն Ջուլֆալակյանը Հայաստանի հավաքականը գլխավորում էր 1999 թվականից։ 20 տարվա ընթացքում նրա գլխավորած ընտրանու անդամները դարձել են Օլիմպիական խաղերի, աշխարհի, Եվրոպայի չեմպիոններ և մրցանակակիրներ։

20 ատրվա դադարից հետո Հայաստանը կրկին Օլիմպիական խաղերի չեմպիոն է ունեցել։ Ռիոյում Հայաստանի հիմնը հնչեց Արթուր Ալեքսանյանի պատվին։

Անկախ Հայաստանի ամենաարդյունավետ մարզչի օրոք մեր երկիրը 7 անգամ նվաճել է աշխարհի և 14 անգամ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալներ:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: