Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը նախապատրաստվում է Եվրոպայի առաջնությանը

17 Ապրիլի 2017 18:56
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը նախապատրաստվում է Եվրոպայի առաջնությանը

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը՝ գլխավոր մարզիչ Լևոն Ջոլֆալակյանի հետ ապրիլի 19-ին կմեկնի Բելառուսի Ստայկիի օլիմպիական մարզաբազա՝ նախապատրաստվելու մայիսի 5-7-ը Սերբիայի Նովի Սադ քաղաքում կայանալիք հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը: Այս մասին հաղորդում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Այս հավաքին մասնակցելու են Գևորգ Ղարիբյանը (59 կգ), Կարեն Ասլանյանը (66 կգ), Ռաֆայել Ալեքսանյանը (71 կգ), Կարապետ Չալյանը (75 կգ), Սարգիս Քոչարյանը (80 կգ) և Մաքսիմ Մանուկյանը (85 կգ): Ստայկիի հավաքին հրավիրվել են նաև օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (98կգ), Արսեն Ջուլֆալակյանը (75կգ), Վարշամ Բորանյանը (71կգ) և Արթուր Շահինյանը (85կգ):

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Արսեն Ջուլֆալակյանն ու Վարշամ Բորանյանը մարզչական շտաբի որոշմամբ՝ չեն մասնակցի Եվրոպայի առաջնությանը: Նրանք հատուկ ծրագրով պատրաստվում են օգոստոսի 21-26-ը Փարիզում կայանալիք աշխարհի առաջնությանը:  

Դեռևս պարզ չէ, թե Եվրոպայի առաջնությունում ով կներկայացնի Հայաստանը 98 կգ քաշային կարգում: Այս քաշային կարգի անվիճելի առաջատար,  օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը մարզումների ժամանակ ցավեցրել է ծունկը: Եթե Ալեքսանյանը չհասցնի վերականգնվել մինչև եվրոպական ստուգատեսի մեկնարկը, ապա նրան կփոխարինի Արթուր Շահինյանը: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: