Եվրոպական խաղեր. Կարապետ Չալյանը եզրափակչում ցավալի պարտություն կրեց և արժանացավ արծաթե մեդալի

29 Հունիսի 2019 21:09
Եվրոպական խաղեր. Կարապետ Չալյանը եզրափակչում ցավալի պարտություն կրեց և արժանացավ արծաթե մեդալի

Մինսկում ընթացող Եվրոպական երկրորդ խաղերում հունահռոմեական ոճի ըմբիշ, 77 կգ քաշային Կարապետ Չալյանը եզրափակչում ուժերը չափեց Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Չեխիրկինի հետ:

Մեր ըմբիշը վիճելի մրցավարության հետևանքով 6:7 հաշվով ցավալի պարտություն կրեց և արժանացավ արծաթե մեդալի:

Նշենք, որ վաղը ոսկե մեդալի համար կպայքարի Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: