Եվրոպական խաղեր. Կարեն Ասլանյանը պարտվեց բրոնզե մեդալի համար պայքարում

29 Հունիսի 2019 19:58
Եվրոպական խաղեր. Կարեն Ասլանյանը պարտվեց բրոնզե մեդալի համար պայքարում

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում շարունակվում են ընթանալ Եվրոպական երկրորդ խաղերը: 

Հունահռոմեական ոճի ըմբիշ Կարեն Ասլանյանը բրոնզե մեդալի համար քիչ առաջ պայքարեց Սերբիան ներկայացնող Մատե Նեմեշի հետ: Ցավոք, մեր մարզիկը 2:1 հաշվով պարտություն կրեց և չնվաճեց բրոնզե մեդալը:

Հիշեցնենք, որ այսօր մրցահարթակ է դուրս գալու 77կգ քաշային Կարապետ Չալյանը, ով պայքարելու է ոսկե մեդալի համար: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: