Եվրոպական խաղեր. Ջուլֆալակյանը հրապարակել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմը

14 Հունիսի 2019 12:13
Եվրոպական խաղեր. Ջուլֆալակյանը հրապարակել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմը

Հունիսի 21-30-ը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայաանալու են եվրոպական խաղերը, որին մասնակցելու են նաև մեր ըմբշամարտիկները:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը հրապարակել է այն մարզիկների ցանկը, ովքեր հնարավորություն են ստացել մասնակցել մրցաշարին:

Այսպիսով, մեր երկիրը կներկայացնեն և մեդալների համար կպայքարեն 60 կգ քաշային Արմեն Մելիքյանը, Կարեն Ասլանյանը (67 կգ), Մաքսիմ Մանուկյանը (87 կգ) և 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

 

 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: