Ամենածանր գոտեմարտն անցկացրել եմ կիսաեզրափակիչում՝ ռուս ըմբիշի հետ. Մալխաս Ամոյան

08 Հունիսի 2019 21:02
Ամենածանր գոտեմարտն անցկացրել եմ կիսաեզրափակիչում՝ ռուս ըմբիշի հետ. Մալխաս Ամոյան

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականն Իսպանիայի Պոնտեւեդրա քաղաքում անցկացված Եվրոպայի երիտասարդական առաջնությունից Երևան վերադարձավ 4 մեդալով՝ 1 ոսկե, 1 արծաթե և 2 բրոնզե։

Երիտասարդական ԵԱ-ի նորընծա չեմպիոն Մալխաս Ամոյանը կիսվել է տպավորություններով:

«Այս առաջնությանը շատ լավ էի պատրաստվել։ 5 գոտեմարտ եմ անցկացրել, բայց ամենածանրը եղել է կիսաեզրափակիչում՝ ռուս ըմբիշի հետ։ Հաղթանակը կորզեցի վերջին վայրկյաններին, այդ պահին հաղթանակի ցանկությունը մեծ էր։ Առջևում աշխարհի առաջնությունն է: Ամեն ինչ կանեմ, որպեսզի դառնամ աշխարհի կրկնակի չեմպիոն»,- Ամոյանի խոսքերն է մեջբերում ՀԱՕԿ լրատվական ծառայությունը։


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: