Ըմբշամարտի երիտասարդական ԵԱ. Մալխաս Ամոյանը՝ ոսկե մեդալակիր

05 Հունիսի 2019 21:21
Ըմբշամարտի երիտասարդական ԵԱ. Մալխաս Ամոյանը՝ ոսկե մեդալակիր

Իսպանիայի Պոնտեվեդրա քաղաքում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականն առաջին ոսկե մեդալը նվաճեց:

72 կգ քաշային կարգում հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը եզրափակչում 8:0 հաշվով վստահ հաղթանակ տոնեց Մոլդովիան ներկայացնող Միխայ Պետիչիի նկատմամբ ու արժանացավ չեմպիոնի կոչմանը:

Ավելի վաղ հաղորդել էինք, որ Սահակ Հովհաննիսյանը դարձավ բրոնզե մեդալակիր, Հայկ Մելիքյանը բավարարվեց արծաթե մեդալով:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: