Իսպանիայի շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը:
67 կգ քաշային կարգում հունահռոմեական ոճի ըմբիշ Հայկ Մելիքյանը եզրափակչում 0:9 հաշվով ցավալի պարտություն կրեց Վրաստանի ներկայացուցչից և բավարարվեց արծաթե մեդալով:
60 կգ քաշային կարգում Սահակ Հովհաննիսյանը 9:0 հաշվով ջախջախեց ուկրաինացի ըմբիշին ու դարձավ բրոնզե մեդալակիր:
Հավելենք, որ այսօր ոսկե մեդալի համար կպայքարի նաև Մալխաս Ամոյանը: