Ըմբշամարտի երիտասարդական ԵԱ. Հրաչյա Պողոսյանը բրոնզե մեդալ նվաճեց

04 Հունիսի 2019 22:00
Ըմբշամարտի երիտասարդական ԵԱ. Հրաչյա Պողոսյանը բրոնզե մեդալ նվաճեց

Իսպանիայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում մեր ընտրանին առաջին մեդալը նվաճեց:

63 կգ քաշային կարգում Հրաչյա Պողոսյանը ջախջախիչ 9-0 հաշվով ջախջախեց Բելառուսը ներկայացնող Ալեքսանդր Պեչուրենկային ու դարձավ բրոնզե մեդալակիր:

55 կգ քաշային կարգում Գևորգ Սուքիասյանը կրկին բրոնզե մեդալի համար պայքարում 1:3 հաշվով զիջեց ադրբեջանցուն:

Հիշեցնենք, որ եզրափակչի ուղեգիր են նվաճել Հայկ Մելիքյանն ու Մալխաս Ամոյանը:

 
 

Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: