«Թուրլըխանովի գավաթ». Արթուր Ալեքսանյանը 4 հաղթանակ է տոնել ու դուրս եկել եզրափակիչ

25 Մայիսի 2019 19:20
«Թուրլըխանովի գավաթ». Արթուր Ալեքսանյանը 4 հաղթանակ է տոնել ու դուրս եկել եզրափակիչ

Ղազախստանի Ալմաթի քաղաքում անցկացվող «Թուրլըխանովի գավաթում» Արթուր Ալեքսանյանը տարել է 4 հաղթանակ և դուրս է եկել եզրափակիչ: Եզրափակչում կմրցի ռուս ըմբիշի հետ: Այս մասին հաղորդում է Wrestling - Armenia-ն:

60 կգ Արմեն Մելիքյանը կպայքարի բրոնզե մեդալի համար: Նույն քաշային կարգում Գևորգ Ղարիբյանը սփոփիչ գոտեմարտ է անցկացնելու:

87 կգ Մաքսիմ Մանուկյանը տարել է մեկ հաղթանակ, ապա դուրս է մնացել պայքարից:

87 կգ Արթուր Շահինյանը սփոփիչ գոտեմարտ կանցկացնի և կփորձի նվաճել բրոնզե մեդալ:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: