Հուշամրցաշարում տարած հաղթանակը ևս մեկ ապացույց էր, որ ես դեռ անելիք ունեմ սպորտում. Արսեն Ջուլֆալակյան

11 Ապրիլի 2017 18:08
Հուշամրցաշարում տարած հաղթանակը ևս մեկ ապացույց էր, որ ես դեռ անելիք ունեմ սպորտում. Արսեն Ջուլֆալակյան

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը մոտ կես տարի դադարից հետո գորգ վերադարձավ հաղթանակով: Հայ ըմբիշը հաղթեց օլիմպիական չեմպիոն Քրիստիան Պալուսալուի հուշամրցաշարում: Ջուլֆալակյանը Ռիոյի օլիմպիական խաղերից հետո առաջին անգամ մասնակցեց միջազգային մրցաշարի.

«Էստոնիայի մրցագորգում տարած հաղթանակը ևս մեկ ապացույց էր, որ ես դեռ անելիք ունեմ սպորտում, Արսեն Ջուլֆալակյան մարզիկը կա: Ինքս համոզվեցի, որ բարդ ժամանակներն արդեն անցյալում են:

Օլիմպիական խաղերից հետո հոգեբանական ծանր վիճակում էի: Ռիոյում այլ արդյունք էի ակնկալում, սակայն չստացվեց: Ինձ պետք էր վերականգնվել: Չէի ցանկանում մեծ սպորտից պարտությամբ հեռանալ: Երևի հենց այս միտքն ինձ մոտիվացրեց, որ շարունակեմ կարիերաս:

Հոգեբանական վիճակի և վնասվածքի պատճառով մոտ կես տարի բաց թողեցի: Կարողացա հաղթահարել այդ ծանր ժամանակահատվածը և նորից սկսեցի մարզվել: Անկեղծ ասած, ըմբշամարտի կանոնների փոփոխությունների պատճառով երկմտում էի՝ վերադառնալ գորգ, թե՝ ոչ: Բայց հետո իմացա, որ չորեքթաթ դիրքը նորից վերականգնվում է: Եթե դա չլիներ, ավելի շատ հակված էի միջազգային կարիերաս դադարեցնելու մտքին»,- Ջուլֆալակյանի խոսքերն է փոխանցում ՀԱՕԿ պաշտոնական կայքը:

Արսեն Ջուլֆալակյանը նշեց նաև, որ չի մասնակցի Եվրոպայի առաջնությանը, սակայն կշարունակի մարզվել հավաքականի հետ:

 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: