Տպավորիչ վերադարձ. Միհրան Հարությունյանը 10:0 հաշվով պարտության մատնեց մրցակցին

17 Մայիսի 2019 22:44
Տպավորիչ վերադարձ. Միհրան Հարությունյանը 10:0 հաշվով պարտության մատնեց մրցակցին

Ռուսաստանի Կրասնոդար քաղաքում կայացել է ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն Ստեփան Մարյանյանի կազմակերպած մրցաշարը, որին մասնակցել են մի շարք հայտնի ըմբիշներ այդ թվում հայազգի Միհրան Հարությունյանը: 

Երկարատև դադարից հետո Հարությունյանն իր վերադարձը տպավորիչ կերպով նշեց: Մեր մարզիկը 10:0 հաշվով ջախջախեց Բելառուսը ներկայացնող Կարդաշին:

Հավելենք, որ մրցաշարին մասնակցել է նաև Հայաստանը ներկայացնող մեկ այլ մարզիկ Դավիթ Սաֆարյանը, ով նույնպես հաղթանակ է տոնել: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: