Եթե, իհարկե, ոչ ոք մութ խաղեր չխաղա, ապա կապացուցեմ, որ լավագույնն եմ ու տեղ կզբաղեցնեմ հավաքականում. Միհրան Հարությունյան

11 Մայիսի 2019 20:27
Եթե, իհարկե, ոչ ոք մութ խաղեր չխաղա, ապա կապացուցեմ, որ լավագույնն եմ ու տեղ կզբաղեցնեմ հավաքականում. Միհրան Հարությունյան

Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, Եվրոպական խաղերի փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը հայտնել է, որ առաջիկայում պատրաստվում է մասնակցել «Չեմպիոնների գավաթ» ըմբշամարտի մրցաշարին:

Հայազգի ըմբիշը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում պատմել է մրցաշարին մասնակցելու դրդապատճառների և առաջիկա ծրագրերի մասին:  

-Սոցցանցերում ակտիվ քննարկվում է  վերադարձդ: Կարո՞ղ ենք ասել, որ վերադառնում  ես  պրոֆեսիոնալ ըմբշամարտ:

-Միանշանակ, ես վերադառնում եմ և ցանկանում եմ բոլորին ցույց տալ, որ իմ քաշային կարգում առաջին համարն եմ: Ոչ թե խոսակցություններով, այլ՝ գորգում: Եթե ինչ-որ մեկը ցանկանում է ցույց տալ, որ ինձնից լավն է գորգում, ապա տեղ ու ժամ ասեք՝ ես այնտեղ կլինեմ:

-Ինչու՞ որոշեցիր մասնակցել այս մրցաշարին:

-Ինչ-որ բանից պետք էր սկսել: Առաջարկը եղավ իմ ընկեր Ստեփան Մարյանյանից և ընդունեցի:

-100 տոկոսով հե՞տ ես եկել  ըմբշամարտ, թե՞ համատեղելու ես MMA-ի հետ:

-Այս պահին գորգում եմ, բայց կհամատեղեմ, քանի որ մեծ ցանկություն և հավանականություն կա, որ հուլիսի 6-ին Երևանում հանդես կգամ հայ երկրպագուների համար MMA-ի շրջանակում:

- Ռիո-2016-ից  հետո բաց ես թողել Հայաստանի բոլոր առաջնությունները և կորցրել տեղդ թիմի կազմում:

-Տեղը հավաքականի կազմում ինձ ոչ մեկ նվեր չի տվել կամ ամրագրել, ես այն նվաճել եմ իմ մրցելույթներով: Այս անգամ էլ ոչ մի նվեր չեմ սպասում: Կապացուցեմ, որ լավագույնն եմ և այդ տեղն իմն է: Եթե, իհարկե, ոչ ոք մութ խաղեր չխաղա:

-Հնարավոր է  նոյեմբերին անցկացվի Հայաստանի առաջնություն: Կմասնակցե՞ս, և եթե այո, ապա որ քաշային կարգում:

-Ամեն ինչ կախված է նրանից՝ ինչ կտա ինձ Հայաստանի առաջնությունը, եթե դա կլինի Օլիմպիական խաղերի համար, կմասնակցեմ: Վաղուց նպատակ չունեմ դառնալ Հայաստանի չեմպիոն: Մտածում եմ, որ Հայաստանում վաղուց բոլորին ապացուցել եմ ամեն ինչ, բայց եթե դա Օլիմպիական խաղերի համար անհրաժեշտ կլինի, ապա այնտեղ կլինեմ: Հանդես եմ գալու 67 կգ քաշային կարգում, ոչինչ չի փոխվել:

-Ըմբշամարտին վերաբերող ի՞նչ ծրագրեր ունես: 

-Հետ բերել այն, ինչ գողացել էին Ռիո-2016-ի ժամանակ, նպատակս Տոկիո-2020-ն է:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: