Արսեն Ջուլֆալակյանը՝ Քրիստիան Պալուսալուի հուշամրցաշարի հաղթող

09 Ապրիլի 2017 12:24
Արսեն Ջուլֆալակյանը՝ Քրիստիան Պալուսալուի հուշամրցաշարի հաղթող

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի անդամ, 75 կգ քաշային ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը Էստոնիայում մասնակցել է օլիմպիական չեմպիոն Քրիստիան Պալուսալուի հուշամրցաշարին, որը մտնում է UWW-ի տարեկան օրացուցային պլանի մեջ:

Օլիմպիական արծաթե մեդալակիրն անցկացրել է երեք գոտեմարտ, բոլորն էլ միեւնույն` 8:0 հաշվով ավարտել ժամանակից շուտ եւ նվաճել հուշամրցաշարի հաղթողի կոչումը:

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը ՀԱՕԿ լրատվականին տեղեկացրել է, որ հուշամրցաշարն անցկացվում էր ըմբշամարտի նոր կանոններով, որոնք ուժի մեջ են մտնելու 2018 թվականի հունվարի 1-ից:

Արսեն Ջուլֆալակյանն այսօր վերադառնում է Երեւան: Նա կմիանա ազգային հավաքականին եւ կմեկնի Մինսկ՝ մասնակցելու «Ստայկիում» անցկացվելիք ուսումնամարզական հավաքին:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: