Արթուր Ալեքսանյանը կրկին գլխավորում է վարկանիշային աղյուսակը

08 Ապրիլի 2017 12:52
Արթուր Ալեքսանյանը կրկին գլխավորում է վարկանիշային աղյուսակը

Հրապարակվել է հունահռոմեական ոճի ըմշամարտի վարկանիշային նոր աղյուսակը, որտեղ 98 կգ քաշայինների առաջատարը կրկին Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանն է:

Մեր մյուս Օլիմպիական հերոսը՝ Միհրան Հարությունյանը, երկրորդն է 66 կգ քաշային կարգի աղյուսակում: Նույն քաշային կարգում Կարեն Ասլանյանը 11-րդ տեղում է:

Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը գլխավորում է 98 կգ քաշային կարգի վարկանիշային աղյուսակը:

71 կգ քաշային կարգում 7-րդ տեղում Վարշամ Բորանյանն է, 75 կգ քաշային կարգում 11-րդ տեղում՝ Կարապետ Չալյանը, իսկ Արսեն Ջուլֆալակյանը՝ 16-րդ տեղում: 85 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը 13-րդն է:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: