Լևոն Ջուլֆալակյանը հրապարակեց Եվրոպայի առաջնությանը մասնակցող ըմբիշների անունները

07 Ապրիլի 2017 22:02
Լևոն Ջուլֆալակյանը հրապարակեց Եվրոպայի առաջնությանը մասնակցող ըմբիշների անունները

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականը վաղն ավարտում է ծաղկաձորյան ուսումնամարզական հավաքը:

Մեր ընտրանին` գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանի ղեկավարությամբ, նախապատրաստվում է մայիսի 5-ից 7-ը Սերբիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը: Մարզչական շտաբն արդեն որոշել է, թե ովքեր են հանդես գալու Եվրոպայի առաջնությունում:

Ջուլֆալակյանը ՀԱՕԿ լրատվականին հայտնեց Եվրոպայի առաջնություն մեկնող ըմբիշների անունները:

Նրանք են` 59 կգ քաշային կարգ՝ Գեւորգ Ղարիբյան, 66 կգ՝ Կարեն Ասլանյան, 71 կգ՝ Ռաֆայել Ալեքսանյան, 75 կգ՝ Կարապետ Չալյան, 80 կգ՝ Սարգիս Քոչարյան, 85 կգ՝ Մաքսիմ Մանուկյան.

«Թե 98 կգ քաշային կարգում ով կներկայացնի Հայաստանը, կհայտարարենք ապրիլի 25-ին: Այս քաշային կարգի անվիճելի առաջատար Արթուր Ալեքսանյանը ծունկը ցավեցրել է: Սպասում ենք: Եթե մինչ այդ լավանա, նա կմեկնի, իսկ եթե զգանք, որ խանգարելու է, նրան կփոխարինի Արթուր Շահինյանը:

Իսկ 130 կգ քաշային կարգում մենք նպատակահարմար չենք գտել մասնակից ունենալ Եվրոպայի առաջնությունում», - ասել է գլխավոր մարզիչը:

Լևոն Ջուլֆալակյանը նաեւ տեղեկացրեց, որ Արսեն Ջուլֆալակյանը ներկայումս Տալլինում է, որտեղ մասնակցելու է միջազգային խոշոր մրցաշարի: Այսօր ըմբիշը կշռվելու է, իսկ վաղը սկսելու է գոտեմարտերը:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: