Ըմբշամարտի ԵԱ. Արսեն Ջուլֆալակյանը հաղթել է ադրբեջանցի ըմբիշին

13 Ապրիլի 2019 13:11
Ըմբշամարտի ԵԱ. Արսեն Ջուլֆալակյանը հաղթել է ադրբեջանցի ըմբիշին

Բուխարեստում շարունակվում է ընթանալ ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: 

77 կգ քաշային հունահռոմեական ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը սփոփիչ գոտեմարտում առավելության է հասել Ադրբեջանի ներկայացուցիչ Էլվին Մուրսալիևի նկատմամբ: 

31-ամյա մեր մարզիկը մրցաշարի 1/8 եզրափակչում 3:7 հաշվով զիջել է գերմանացի Ռոլանդ Շվարցին: 

Վերջինը հասել է մինչև եզրափակիչ փուլ: Այդպիսով, Ջուլֆալակյանը կկարողանա պայքարել բրոնզե մեդալի համար: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: