Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը պատրաստվում է Եվրոպայի առաջնությանը

28 Մարտի 2017 18:33
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը պատրաստվում է Եվրոպայի առաջնությանը

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականը մարտի 26-ից ուսումնամարզական հավաք է սկսել Ծաղկաձորում: Ըմբիշները պատրաստվում են Եվրոպայի առաջնությանը:

ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում մեր ընտրանու գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը նշեց, որ հավաքին մասնակցում է 28 մարզիկ: Այս հավաքից հետո պարզ կլինի, թե որ ըմբիշներն են հանդես գալու Եվրոպայի առաջնությունում:

Ծաղկաձորյան հավաքը կշարունակվի մինչև ապրիլի 8-ը:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: