Միջազգային մրցաշարում Հայաստանը կներկայացնի հունահռոմեական ոճի 6 ըմբիշ

31 Հունվարի 2019 17:21
Միջազգային մրցաշարում Հայաստանը կներկայացնի հունահռոմեական ոճի 6 ըմբիշ

Ֆրանսիայի Նիս քաղաքում փետրվարի 1-4-ը կանցկացվի հունահռոմեական ըմբշամարտի միջազգային հեղինակավոր մրցաշար, որին կմասնակցի նաև Հայաստանի հավաքականը: Այս մասին հաղորդում է ՀԱՕԿ լրատվական ծառայությունը:

Մեր ընտրանին Լևոն Ջուլֆալակյանի գլխավորությամբ մրցաշարին կմասնակցի հետևյալ կազմով՝ Ռուդիկ Մկրտչյան (55 կգ), Գևորգ Ղարիբյան (60 կգ), Կարեն Ասլանյան (67 կգ), Արսեն Ջուլֆալակյան (77 կգ), Մաքսիմ Մանուկյան (87 կգ) և Արթուր Շահինյան (97 կգ):

Տարվա պաշտոնական մրցումներից առաջ այս ստուգատեսը առաջին փորձությունն է մեր ըմբիշների համար:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: