Ըմբշամարտում նոր կանոններ կգործեն

20 Մարտի 2017 16:38
Ըմբշամարտում նոր կանոններ կգործեն

Ինչպես հայտնում է ըմբշամարտի համաշխարհային միությունը (UWW)՝ ըմբշամարտի կանոնները հերթական անգամ կենթարկվեն փոփոխության, ըստ որի՝ յուրաքանչյուր ոճում քաշային կարգերն 8-ի փոխարեն կլինեն 10-ը, իսկ յուրաքանչյուր քաշային կարգում մրցումները կանցկացվեն երկու օր:

Քաշային կարգերի փոփոխությունը հաստատման կներկայացվի այս տարի, Փարիզում կայանալիք աշխարհի առաջնությունից առաջ անցկացվելիք UWW-ի համաժողովում: Փոփոխությունների հաստատման դեպքում մեծահասակների, Մ-23 տարեկանների ու երիտասարդների նոր քաշային կարգերն ուժի մեջ կմտնեն 2018 թվականի հունվարի 1-ից:

Աշխարհի առաջնության մրցաշարային ցանկում առաջատարների ավելի արդարացի բաշխման նպատակով կստեղծվի ըմբիշների ամենամյա վարկանիշային աղյուսակ: Փարիզում նախատեսված աշխարհի առաջիկա առաջնությունում վարկանիշը կորոշվի Ռիո-2016-ի եւ 2017 թ-ի մայրցամաքային առաջնությունների արդյունքներով:

«Այս բարեփոխումները մեծ առավելություն կտան մեր մարզաձեւին: Այն ավելի դիտարժան կդառնա հանդիսատեսի եւ ըմբիշների համար»,- նշել է UWW-ի նախագահ Նենադ Լալովիչը:

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից ՀԱՕԿ լրատվականին տեղեկացրել են, որ ըմբշամարտի նոր կանոնների վերջնական տարբերակը UWW-ն ազգային ֆեդերացիաներին կտրամադրի ապրիլի սկզբներին:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: