Լևոն Ջուլֆալակյանը խոսել է իր առողջական վիճակի մասին

17 Մարտի 2017 22:17
Լևոն Ջուլֆալակյանը խոսել է իր առողջական վիճակի մասին

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը, Կիեւում ինքնազգացողության վատացումից եւ բուժօգնություն ստանալուց հետո վերադարձել է եւ անցել աշխատանքի, հաղորդում է ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը:

Ջուլֆալակյանը նշել է, որ հավաքականի հետ միասին Կիեւում գտնվելիս ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր եւ անմիջապես տեղափոխվել հիվանդանոց.

«Բժիշկներն ինֆարկտ ախտորոշեցին եւ ստենտավորում կատարեցին: Հիմա լավ եմ, ամեն բան նորմալ է: Ճիշտ է, բժիշկները «հանգիստ» են նշանակել, սակայն չի ստացվում, աշխատանքիս բնույթը թույլ չի տալիս: Բայց աշխատում եմ նրանց հորդորները կատարել որքան հնարավոր է», - ասել է Լեւոն Ջուլֆալակյանը:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: