Ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնություն. Հախոյանը կգոտեմարտի բրոնզե մեդալի համար, այլ արդյունքներ

13 Նոյեմբերի 2018 13:35
Ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնություն. Հախոյանը կգոտեմարտի բրոնզե մեդալի համար, այլ արդյունքներ

Բուխարեստում ընթանում է ըմբշամարտի երիտասարդական առաջնությունը: Առայժմ պայքարի մեջ են մտել հունահռոմեական ոճի ըմբիշները:

55 կգ քաշային Նորայր Հախոյանը երեկ /8 եզրափակչում 2:3 հաշվով պարտվել է Վրաստանի ներկայացուցիչ Նուգզարի Ցուրցումիային: Մեր ըմբիշը սփսփիչ գոտեմարտ անցկացնելու հնարավորություն է ստացել, որում հաղթել է: Այսպիսով, Հախոյանի ղազախ Բալբայ Դորդոկովի հետ կպայքարի բրոնզե մեդալի համար:

63 կգ քաշային Սլավիկ Գալստյանը 5:6 հաշվով պարտվել է Ռումինիայի ներկայացուցիչ Միհայի Ռադու Միհուտին և դուրս մնացել հետագա պայքարից:

77 կգ քաշային Սերյոժա Բերնեցյանը չի կարողացել հաղթահարել որակավորման փուլի արգելքը:

Նշենք, որ մրցաշարին Հայաստանը ներկայացնում են 5 ազատ ոճային և 8 հունահռոմեական ոճի ըմբիշ: Այսօր պայքարի մեջ կմտնեն Արմեն Մելիքյանը (60 կգ), Արմեն Հակոբյանը (72 կգ)  և Գեղամ Թորգոմյանը (82 կգ):


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: