Ըմբշամարտի աշխարհի առաջնություն. Արթուր Ալեքսանյանը կիսաեզրափակչում է

27 Հոկտեմբերի 2018 16:36
Ըմբշամարտի աշխարհի առաջնություն. Արթուր Ալեքսանյանը կիսաեզրափակչում է

97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը շարունակում է պայքարել Բուդապեշտում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնության ոսկե մեդալի համար:

Մեր ըմբիշը 1:4 եզրափակչում 4:3 հաշվով առավելության է հասել Վրաստանի ներկայացուցիչ Ռևազ Նադարեիշվիլիի նկատմամբ և դուրս եկել կիսաեզրափակիչ: 

Հիշեցնենք, որ Ալեքսանյանը պայքարը սկսել էր 1/16-րդ եզրափակչից, որտեղ 5:1 հաշվով առավելության էր հասել Իտալիայի ներկայացուցիչ Նիկոլոզ Կախելաշվիլիի նկատմամբ, իսկ 1/8 եզրափակչում 10:6 հաշվով հաղթել էր նորվեգացի Ֆելիքս Բալդաուֆին:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: