Ըմբշամարտի աշխարհի առաջնություն. Ալեքսանյանը հաղթեց մրցակցին և դուրս եկավ 1/4 եզրափակիչ

27 Հոկտեմբերի 2018 15:56
Ըմբշամարտի աշխարհի առաջնություն. Ալեքսանյանը հաղթեց մրցակցին և դուրս եկավ 1/4 եզրափակիչ

Բուդապեշտում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում օլիմպիական խաղերի չեմպիոն, 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը շարունակում է պայքարել ոսկե մեդալի համար:

Մեր ըմբիշը 1/8 եզրափակչում առավելության է հասել նորվեգացի Ֆելիքս Բալդաուֆի նկատմամբ և դուրս եկել մրցաշարի 1/4 եզրափակիչ փուլ: Հատկանշական է, որ Ալեքսանյանն առաջին մրցափուլում 0:6 հաշվով զիջել էր մրցակցին, սակայն երկրորդում կարողացավ հավաքել ուժերը և հաղթանակ տոնել՝ ընդհանուր 10:6 հաշվով:

Հիշեցնենք, որ այսօր մրցագորգ էր դուրս եկել նաև 77 կգ քաշային Կարապետ Չալյանը, ով հենց մեկնարկում պարտություն էր կրել:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: