Ըմբշամարտի աշխարհի առաջնություն. Չալյանը պարտվեց մեկնարկային գոտեմարտում

27 Հոկտեմբերի 2018 13:53
Ըմբշամարտի աշխարհի առաջնություն. Չալյանը պարտվեց մեկնարկային գոտեմարտում

Բուդապեշտում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում պայքարը շարունակում են հունահռոմեական ոճի ըմբիշները:

Հայաստանի ներկայացուցիչ, 77 կգ քաշային Կարապետ Չալյանը հենց առաջին գոտեմարտում պարտություն է կրել: Մեր ըմբիշը մրցաշարի 1/16 եզրափակչում 0:4 հաշվով զիջել է Հարավային Կորեան ներկայացնող Կիմ Հյոն Ուին:

Նշենք, որ Չալյանը դեռևս հնարավորություն ունի պայքարել բրոնզե մեդալի համար: Եթե Կիմ Հյոն Ուն հասնի մինչև եզրափակիչ, ապա մեր ներկայացուցիչը հնարավորություն կստանա սփոփիչ գոտեմարտ անցկացնել:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: