Ըմբշամարտի աշխարհի առաջնություն. Ղարիբյանն ու Շահինյանը պարտություն կրեցին

26 Հոկտեմբերի 2018 15:53
Ըմբշամարտի աշխարհի առաջնություն. Ղարիբյանն ու Շահինյանը պարտություն կրեցին

Բուդապեշտում ընթացող աշխարհի առաջնությունում մեր երկու ներկայացուցիչները դուրս մնացին մրցաշարից: 

87 կգ քաշային կարգում Արթուր Շահինյանը 1/8 եզրափակչում 1:4 հաշվով պարտվել է ուկրաինացի ըմբիշին:

60 քաշային կարգում Գևորգ Ղարիբյանը 1:5 հաշվով զիջել է Կորեայի ներկայացուցիչ Սե Յու Ռինգին:

Մեր ըմբիշները հնարավորություն կունենան մասնակցել սփոփիչ գոտեմարտերին ու պայքարել բրոնզե մեդալի համար, եթե նրանց մրցակիցները հասնեն մինչև եզրափակիչ:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: