Ըմբշամարտի աշխարհի առաջնություն. Մանուկյանն ու Հախոյանը կպայքարեն բրոնզի համար

26 Հոկտեմբերի 2018 14:50
Ըմբշամարտի աշխարհի առաջնություն. Մանուկյանն ու Հախոյանը կպայքարեն բրոնզի համար

Բուդապեշտում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներ 55 կգ քաշային Նորայր Հախոյանն ու 82 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը կպայքարեն բրոնզե մեդալների համար: Մեր ըմբիշները սփոփիչ գոտեմարտերում հաղթանակ են տոնել:

Գերլարված պայքարում Հախոյանը հաղթել է կորեացի Հի Դոնգ Սոնին և բրոնզե մեդալի համար կմրցի Թուրքիայի ներկայացուցիչ Էկրեն Օզթուրքի հետ: Մանուկյանը 4:2 հաշվով առավելության է հասել Վենեսուելան ներկայացնող Լուիս Էդուարդո Ռոխասի նկատմամբ և իրանցի Սայիդ Աբդվալիի հետ կպայքարի բրոնզե մեդալի համար:

Հիշեցնենք, որ քիչ անց մրցագորգ դուրս կգա 98 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը:

 

 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: