Ըմբշամարտի աշխարհի առաջնություն. Շահինյանը հաղթեց, Ասլանյանը պարտվեց ադրբեջանցուն (տեսանյութ)

26 Հոկտեմբերի 2018 14:31
Ըմբշամարտի աշխարհի առաջնություն. Շահինյանը հաղթեց, Ասլանյանը պարտվեց ադրբեջանցուն (տեսանյութ)

Բուդապեշտում շարունակվում է ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: Հունահռոմեական ոճում հանդես եկող 87 կգ քաշային Արթուր Շահինյանը 1/16 եզրափակչում 9:0 հաշվով հաղթել է իսրայելցի Ռոման Ժերնովեցկուն և դուրս եկել 1/8 եզրափակիչ, որտեղ մրցելու է Ուկրաինայի ներկայացուցիչ Ժան Բելենյուկի հետ:

67 կգ քաշային Կարեն Ասլանյանը 2:2 հաշվով պարտվել է Ադրբեջանի ներկայացուցիչ Կամրան Մամադովին և դուրս մնացել հետագա պայքարից: 

Հիշեցնենք, որ այսօր մրցագորգ դուրս կգա նաև «Օլիմպիական խաղեր»-ի չեմպիոն, 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը:

 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: